Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հանդիպել են ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարները


Լուսանկարը՝ Ոստիկանության

Լուսանկարը՝ Ոստիկանության

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարներ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը գլխավորել է Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Ոստիկանության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր:

«Ի կատարումն նախորդ նիստի ընթացքում ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի կողմից ընդունված որոշման, անցկացվել է առևանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և վերադարձման գործուն մեխանիզմի մշտադիտարկում: Տվյալ հանցատեսակի դեմ հակազդման նպատակով ընդունվել է որոշում՝ իրավապահ մարմինների միջպետական համագործակցության ընդլայնման մասին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և տրանսպորտային միջոցների շահագործման մասին տեղեկություններ պարունակող ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ», - նշված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG