Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-ին երկօրյա այցով կմեկնի Թուրքիա:

Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Ստոլտենբերգը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սա Ստոլտենբերգի առաջին այցն է Թուրքիա՝ հուլիսի 15-ին այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո: Թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեղաշրջումից հետո բազմիցս վերահաստատել է իր աջակցությունը Թուրքիայի իշխանություններին, ՆԱՏՕ-ն զգուշավոր գնահատականներ է հնչեցրել հեղաշրջման մասնակիցներին հայտնաբերելուն և պատժելուն ուղղված՝ Թուրքիայի կառավարության քայլերի մասին, կոչ անելով, մասնավորապես, հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարության չափանիշները:

XS
SM
MD
LG