Մատչելիության հղումներ

«Ամնեսթին» կոչ է անում ազատ արձակել «Պոկեմոն» խաղալու համար կալանավորված բլոգերին


Բլոգեր Ռուսլան Սոկոլովսկին «Պոկեմոն Գո» է խաղում եկեղեցում
Բլոգեր Ռուսլան Սոկոլովսկին «Պոկեմոն Գո» է խաղում եկեղեցում

«Ամնեսթի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անմիջապես ազատ արձակել ռուս բլոգերին, ով երկու ամսով վարչական կալանքի է դատապարտվել այն բանից հետո, երբ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա «Պոկեմոն Գո» խաղում Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցում:

Բլոգեր Ռուսլան Սոկոլովսկին մեղադրվում է հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ և կարող է դատապարտվել մինչև հինգ տարվա ազատազրկման:

«Պոկեմոն Գո»-ն (Pokémon Go) անվճար, խաղացողի գտնվելու վայրի և «լրացված իրականության» գաղափարի վրա հիմնված խաղ է, որը ստեղծել է ամերիկյան «Նայանթեք» ընկերությունը iOs և Android համակարգերի համար: Այն օգտագործում է շարժական սարքի GPS հնարավորությունները՝ Պոկեմոն կոչվող վիրտուալ էակներին հայտնաբերելու, որսալու, զարգացնելու և նրանց միջև մարտեր կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG