Մատչելիության հղումներ

Արևմուտքը դատապարտում է Ուկրաինայում ռուսամետ հեռուստաընկերության վրա հարձակումը


Ուկրաինա - Բողոքի ակցիան «Ինտեր» հեռուստաընկերության դեմ, որն ուղեկցվել է հրկիզմամբ, Կիև, 5-ը սեպտեմբերի, 2016թ․
Ուկրաինա - Բողոքի ակցիան «Ինտեր» հեռուստաընկերության դեմ, որն ուղեկցվել է հրկիզմամբ, Կիև, 5-ը սեպտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները դատապարտել են Ուկրաինայի ռուսամետ «Ինտեր» հեռուստաընկերության վրա հրկիզմամբ հարձակումը:

«Անընդունելի է ցանկացած ֆիզիկական հարձակում մեդիայի վրա» ,- հայտարարել է Կիևում Միացյալ Նահանգների դեսպանը՝ հավելելով, որ աջակցում են գործի հետաքննությանը և հետևելու են հաջորդող գործողություններին:

Կատարվածի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչը:

Հրկիզման կասկածանքով, ըստ ուկրաինական իշխանությունների, ձերբակալվել է 6 անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG