Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ազգային անկախ «Լևադա» կենտրոնը դասել է «օտար գործակալներ» ցանկում՝ այդպիսով վտանգելով հեղինակավոր հետազոտական ընկերության աշխատանքը երկրում:

Կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանափակումների հետևանքով կազմակերպությունը կարող է փակվել:

Հեղինակավոր այս կենտրոնը բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել մի շարք կարևոր խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, հարցումների միջոցով փորձել է պարզել՝ ինչ վարկանիշ ունեն քաղաքական գործիչները երկրում, կամ ինչպես է հանրությունը վերաբերվում Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին:

XS
SM
MD
LG