Մատչելիության հղումներ

ՀՔԾ․ Մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվել շուրջ 5 տոննա հոգեմետ նյութ


Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանից ձեռք է բերել և այս տարվա հուլիսի 25-ին Հայաստանի պետական սահմանով, սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ, փոխանցում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, ինչից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը, ասված է հաղորդագրությունում:

«Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը Հայաստանի պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG