Մատչելիության հղումներ

Քլինթոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացին


Հիլարի Քլինթոնը հրապարակային միջոցառման ժամանակ, արխիվ

Հիլարի Քլինթոնը հրապարակային միջոցառման ժամանակ, արխիվ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը «լրջագույն» մտահոգություն ունի, որ Ռուսաստանը կարող է միջամտել Միացյալ Նահանգների ընտրական գործընթացին՝ Դեմոկրատական կուսակցության և պետական ընտրական համակարգերի վրա կիբերհարձակումներ գործելով:

Մատնանշելով իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին՝ Քլինթոնն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ «բռնապետների» նկատմամբ «տարօրինակ համակրանքով» Թրամփը կամ համագործակցում է Ռուսաստանի հետ, կամ էլ խրախուսում Միացյալ Նահանգների ներքին հարցերին միջամտելը:

XS
SM
MD
LG