Մատչելիության հղումներ

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահին


Պարույր Հովհաննիսյան, արխիվ
Պարույր Հովհաննիսյան, արխիվ

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպանը նշել է, որ Հայաստանը վերջերս վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը, որով բարեփոխվում են ՄԻԵԴ աշխատանքները։

Հանդիպմանը կարևորվել է նաև ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը և բարձրագույն դատական ատյանների միջև արդյունավետ երկխոսության անցկացումը։

«Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի դեմ ներկայացված դիմումների ընթացիկ վիճակագրության և հիմնական միտումներին», ֊ ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG