Մատչելիության հղումներ

Հայաստանում տեղի է ունենում «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը»


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված համագործակցությունը և դրա շնորհիվ մեր երկրում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի արդյունքում այժմ ՀՀ տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ապահովված է դպրոցական սննդով:

Հանդիպման ժամանակ Սարգսյանը Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար, Երախտագիտության մեդալովէ պարգևատրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն ու ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովին:

Առաջին անգամ տարածաշրջանում անցկացվող ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան վեց տասնյակ երկրների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG