Մատչելիության հղումներ

Թուրքական նոր ստորաբաժանումներ են մուտք գործում Սիրիա


Երկրորդ օրն է ինչ Սիրիայի հյուսիսում մեկնարկել է Թուրքիայի զինված ուժերի կողմից իրագործվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի երկրորդ փուլը: Դրա ընթացքում թուրքական բանակի տանկային նոր ստորաբաժանումներ են մուտք գործել Սիրիայի տարածք:

Դրանց աջակցությամբ Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներին հաջողվել է լիակատար վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի սահմանակից` Ազազ քաղաքից մինչև Ջերաբլուսն ընկած 90 կիլոմետրանոց հատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG