Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Գիորգի Կվիրիկաշվիլին նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

XS
SM
MD
LG