Մատչելիության հղումներ

Օբաման և Պուտինը հանդիպել են Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում


Չինաստան - Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Հանչժոու, 5-ը սեպտեմբերի, 2016թ․
Չինաստան - Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Հանչժոու, 5-ը սեպտեմբերի, 2016թ․

Չինաստանում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մամուլի համար փակ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, երկու կողմերից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպումն անցել է Հանչժոու քաղաքի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի սրահներից մեկում:

Հանդիպումից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այն «լավ» է անցել, տևել է նախատեսվածից ավելի, քննարկվել են հիմնականում Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները: Կայացել է նաև երկու նախագահների առանձնազրույցը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նախօրեին՝ գագաթնաժողովի առաջին օրը, Օբաման և Պուտինը մի քանի անգամ կարճատև զրույց էին ունեցել «ոտքի վրա», պայմանավորվելով հանդիպել երկուշաբթի օրը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի վերջին՝ կլիմայի հարցերով փարիզյան համաժողովի շրջանակում, այս տարի նախագահների միջև մի քանի հեռախոսազրույց է կայացել:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG