Մատչելիության հղումներ

logo-print

Քերրին ու Լավրովը քննարկել են սիրիական հակամարտությունը


Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը, արխիվ

Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը, արխիվ

Չինաստանում անցկացվող G20-ի շրջանակներում այսօր հանդիպել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները: Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Լավրով-Քերրի հանդիպմանը քննարկվել են Սիրիայի հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

Հանդիպումից հետո Ջոն Քերրին լրագրողներին ասել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև մնացել են մի քանի լուրջ հարցեր, որոնց շուրջ այսօր զրուցել է Սերգեյ Լավրովի հետ: Քերրին և Լավրովը պայմանավորվել են հանդիպել նաև երկուշաբթի առավոտյան՝ քննարկելու մնացած տարաձայնությունները հաղթահարելու և ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG