Մատչելիության հղումներ

Հռոմի պապը սրբադասեց Մայր Թերեզային


Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը և Մայր Թերեզան Կալկաթայում, 1986 թվականին
Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը և Մայր Թերեզան Կալկաթայում, 1986 թվականին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայր Թերեզային դասեց կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքում: Այսօր սրբադասման հատուկ արարողությունն անցկացվեց Վատիկանի սուրբ Պետրոս եկեղեցու հրապարակում: Արարողությանը ներկա էր մոտավորապես 100 հազար մարդ:

1929 թվականից Հնդկաստան տեղափոխված երիտասարդ միանձնուհին մինչև կյանքի վերջը օգնել է չքավորներին և ծանր հիվանդներին: Մայր Թերեզան սրբադասվեց մահից 19 տարի անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG