Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է Արայիկ Օրդուբեկյանին


Հայ դիրքապահը՝ մարտական հենակետում, արխիվ
Հայ դիրքապահը՝ մարտական հենակետում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից այսօր հայտնեցին, որ Օրդուբեկյանը մահացել է մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած հանգամանքներում:

Ավելի վաղ ՊԲ-ից հաղորդել էին, որ սեպտեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում, բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG