Մատչելիության հղումներ

19-ամյա զինծառայողը մահացել է մարտական խնդրի կատարման ժամանակ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդմամբ, քննությամբ արձանագրվել է, որ 19-ամյա զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:

«Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է», - նշված է ԼՂ ՊԲ-ի հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ սեպտեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում, բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG