Մատչելիության հղումներ

Բրատիսլավայում կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը


Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Ջանելիձեն Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, 25-ը մարտի, 2016թ.
Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Ջանելիձեն Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, 25-ը մարտի, 2016թ.

Այսօր Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր վրացի պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունը՝ առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի գործակցությունը, անդրադարձել են երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։

Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG