Մատչելիության հղումներ

Քարիմովի հուղարկավորությանը Հայաստանից կմասնակցի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը


Հերմինե Նաղդալյան, արխիվ
Հերմինե Նաղդալյան, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ազգային ժողովի փոխնախագահ Հերիմնե Նաղդալյանը մեկնել է Սամարղանդ, որտեղ կմասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը»,- ասել է Արսեն Բաբայանը:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2-ին: Նրա հուղարկավորություն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Սամարղանդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG