Մատչելիության հղումներ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին


ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովային:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Վահրամ Շահինյանը Պյոտր Սվիտալսկու խնդրանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին առնչվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:

Զրույցի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը փաստել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, անաչառ և բազմակողմանի քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG