Մատչելիության հղումներ

Հայ բժիշկները մասնակցում են ռազմադաշտային վիրաբուժության դասընթացի


Այսօր Երևանում մեկնարկել է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն, դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբույժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Դասընթացը վարում են ԿԽՄԿ-ի փորձառու վիրաբույժներ և դասախոսներ Գերմանիայից և Իտալիայից:

XS
SM
MD
LG