Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքում նորոգվել է բազմաբնակարան շենքերի 41175 քմ հարթ և 36674 քմ թեք տանիք


Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և համատիրությունների տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 671 շենքերի հարթ տանիքներ` 76215 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով: Սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 41175 քմ հարթ և 36674 քմ թեք տանիք:

XS
SM
MD
LG