Մատչելիության հղումներ

Մոսկվան խորհուրդ է տալիս չգերագնահատել արևմտյան պատժամիջոցների նշանակությունը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Պաշտոնական Մոսկվան նկատել է տալիս, որ հարկ չէ գերագնահատել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների նշանակությունը:

«Մենք, անկասկած, բախվում ենք բացասական հետևանքների, սակայն դրանց ծավալը չարժե չափազանցնել: Չնայած հայտնի դժվարություններին, տնտեսությունը զարգացնելու և խոշոր ծրագրեր իրականացնելու կուրսը շարունակվում է»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG