Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախարարը հանդիպել է ապրիլին զոհված զինծառայողների հարազատների հետ


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ
ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր ՊԲ շտաբում հանդիպել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ հրամանատարն իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ծանրակշիռ ավանդը այսօրվա և գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց:

Վերջում գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG