Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հրադադարը խախտվել է 70 անգամ, արձակվել է 840 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

XS
SM
MD
LG