Մատչելիության հղումներ

Գիտելիքի և դպրության օրն այս տարի Երևանի համար 147 և 174 դպրոցներում մեկնարկել է հարգանքի տուրք մատուցելով այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակին:

«Մայրաքաղաքի 174 դպրոցում հանդիսավորությամբ բացվել է կրթօջախի սան, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Հրաչ Մուրադյանի փառքի սրահը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ինչպես նաև Հրաչ Մուրադյանի ծնողները: Այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն էլ Երևանի համար 147 դպրոցի շրջանավարտ էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունը՝ անսահման: Սեպտեմբերի 1-ին դպրոց այցելած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամների ու դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Արցախի հերոսի հիշատակը հավերժացնող փառքի սրահում», - ասված է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG