Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված տոնակատարությունները՝ առանց Քարիմովի


Ուզբեկստանի երկարամյա նախագահ Իսլամ Քարիմովն այս տարի չի մասնակցում երկրի անկախության օրվան նվիրված տոնակատարություններին: Ուզբեկստանի 78-ամյա նախագահը, ով 25 տարի առաջ հրապարակել է երկրի անկախության հռչակագիրը, այնուհետև դարձել այդ երկրի նախագահը ու 25 տարի անընդմեջ պաշտոնավարել, ներկայումս հիվանդանոցում է՝ ուղեղի կաթվածի հետևանքով:

Այսօր պետական հեռուստատեսությամբ Քարիմովի ավանդական՝ տոնական ելույթի փոխարեն նախագահի ելույթի տեքստը պարզապես ընթերցվել է:

Որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե Քարիմովը օգոստոսի 29-ին մահացել է, սակայն Ուզբեկստանի նախագահի դուստր Լոլա Քարիմովա-Թիլյաևան օգոստոսի 31-ին հայտարարել է, որ իր հայրը ողջ է և ապաքինվում է:

XS
SM
MD
LG