Մատչելիության հղումներ

Թուրքիայում ՆԳ նոր նախարար է նշանակվել


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարությամբ է հանդես գալիս, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարությամբ է հանդես գալիս, արխիվ

Էֆքան Ալան հրաժարական է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնից, որում նրան կփոխարինի Սուլեյման Սոյլուն: Վերջինս մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 47-ամյա Սոյլուին ՆԳ նախարար նշանակելու մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նոր նախարար է նշանակվել Մեհմեթ Մուեզինօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG