Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն հեռացրել է կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահին


ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյան, արխիվ
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Մասիսի տարածքային խորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ շարքերից:

ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդի որոշման մեջ նշված է, որ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, օգոստոսի 31-ի առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG