Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում, հիշեցնենք, 55 հազար դրամ է:

Ըստ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների, սոցիալական վատ վիճակի պատճառով Հայաստանում անցած ուսումնական տարում կրթությունն անավարտ է թողել 191 երեխա, ևս 111-ը ուսումը այլ պատճառներով է կիսատ թողել:

Բնակչության 30 տոկոսի աղքատության պայմաններում Հայաստանում աճել է սեպտեմբերմեկյան գնումների համար ծախսվող գումարի չափը․ սա փաստեցին «Ազատության» զրուցակից երևանցիները, ովքեր գրենական պիտույքների, դպրոցական հագուստի ու պայուսակի համար 30 հազարից մինչև 150 հազար դրամ են ծախսել:

Երևանի բրենդային խանութներից մեկի աշխատակից Արտյոմ Մկրտչյանի հետ փորձեցինք ընտրել դպրոցական հագուստ՝ նվազագույն գներով: Վերջնական առավելագույն գումարը կազմեց՝ ճիշտ այնքան, որքան ՀՀ-ում նվազագույն աշխատավարձն է՝ 55 հազար դրամ:

Ֆիրդուսի տոնավաճառից օգտվողները, ըստ տեղի տաղավարներից մեկի սեփականատիրոջ, նվազագույնը 30 հազար դրամով կարող են գնել միայն դպրոցական հագուստը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG