Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ


Օգոստոսի 31-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված վերջին զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունների պատմությանն ու հեռանկարներին առնչվող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG