Մատչելիության հղումներ

Հալեպում իրանցի գեներալ է զոհվել


Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Հալեպի մերձակայքում ընթացող կատաղի մարտերի ընթացքում իրանական զինված ուժերի պաշտոնաթող գեներալ է զոհվել:

Խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Ահմադ Ղոլամիի մասին է:

Իրանական պաշտոնական լրատվամիջոցները, սակայն պնդում են, որ Ղոլամին Սիրիա էր մեկնել որպես կամավոր և սիրիական կառավարական զորքերի կազմում էր ընդգրկված զինվորական խորհրդականի կարգավիճակով:

Արևմտյան աղբյուրները պնդում են, որ վերջին տարիներին Սիրիայում կառավարական զորքերի կողմից մարտնչող հարյուրավոր իրանցիներ են զոհվել և վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG