Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը հաստատում է՝ սպանվել է ալ-Ադնանին


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Մուհամադ ալ-Ադնանի, արխիվ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Մուհամադ ալ-Ադնանի, արխիվ:

«Իսլամական պետություն» խմբավորումն այսօր հաստատել է, որ Հալեպից ոչ հեռու ռմբակոծության հետևանքով զոհվել է իր առաջնորդներից մեկը` Աբու Մուհամադ ալ-Ադնանին:

Պենտագոնը հաստատել է, որ այն շրջանում, որտեղ զոհվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը, ԱՄՆ գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիան վերջին օրերին օդային հարվածներ է հասցրել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, վստահեցնում է, թե ալ-Ադնանին շուրջ չորս տասնյակ այլ զինյալների հետ սպանվել է Սիրիայում իրենց օդային հարվածներից մեկի արդյունքում։ Այդ պնդումը, սակայն, Պենտագոնում «անհեթեթ» և «կատակ» են որակել։

Ալ-Ադնանին «Իսլամական պետություն» խմբավորման հիմնադիրներից մեկն էր, համարվում էր խմբավորման առանցքային գաղափարախոսը:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ նա պատասխանատու էր Ֆրանսիայի, Բելգիայի և Թուրքիայի տարածքում կատարված մի շարք ահաբեկչական հարձակումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG