Մատչելիության հղումներ

Վենետիկի կինոփառատոնին ընդառաջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ


Եվրոպայում իրականացված ահաբեկչական հարձակումները ստիպել են Վենետիկի 73-կինոփառատոնի կազմակերպիչներին ձեռնարկել անվտանգության աննախադեպ միջոցառումներ:

«Հստակ և լուրջ հսկողություն է իրականացվելու ողջ տարածքում», - հայտարարել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Հեղինակավոր այս կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին» այս տարի հավակնող շուրջ երկու տասնյակ ռեժիսորների թվում են Էմիր Կուստուրիցան, Անա Լիլի Ամիրպուրը, Թոմ Ֆորդն ու Վիմ Վենդերսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG