Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատար․ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը իրատեսական չէ առնվազն 1 տասնամյակ


Եվրամիության թվային էկոնոմիկայի և հասարակության գծով հանձնակատար Գյունթեր Օթինգեր

Եվրամիության թվային էկոնոմիկայի և հասարակության գծով հանձնակատար Գյունթեր Օթինգեր

Թուրքիան ամենայն հավանականությամբ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրի նախագահը Էրդողանն է, BILDT-ին ասել է Եվրամիության թվային էկոնոմիկայի և հասարակության գծով հանձնակատարը:

«Հաշվի առնելով այժմ այդ երկրում տիրող իրավիճակը, անդամակցությունը իրատեսական չէ առնվազն գոնե մեկ տասնամյակ», - ասել է Գյունթեր Օթինգերը:

Ավելի վաղ՝ անցած կիրակի, Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն էր հայտարարել, թե գոնե իր քաղաքական կարիերայի ընթացքում պաշտոնական Անկարայի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չի համարում:

XS
SM
MD
LG