Մատչելիության հղումներ

Apple-ը կբողոքարկի հօգուտ Իռլանդիայի 13 միլիարդ եվրո բռնագանձելու մասին որոշումը


Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է բողոքարկել Եվրահանձնաժողովի որոշումը՝ հօգուտ Իռլանդիայի 13 միլիարդ եվրո բռնագանձելու մասին:

Ավելի քան 2 տարի շարունակված հետաքննությունից հետո հակամենաշնորհային քաղաքականությամբ զբաղվող եվրոպացի պաշտոնյաները եզրակացրել են՝ ամերիկյան ընկերությունը 20 տարի շարունակ Իռլանդիայում օգտվել է չհիմնավորված հարկային արտոնություններից՝ էապես քիչ հարկ վճարելով այդ երկրի բյուջե:

Իռլանդիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե իր երկիրը չի ընդունում մեղադրանքները, և որ Apple-ը լիովին կատարել է իր հարկային պարտավորությունները ու երբևէ կառավարությունից ֆինանսական օգնություն չի ստացել:

XS
SM
MD
LG