Մատչելիության հղումներ

Պայթյուն Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ․ զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ


Ղրղըզստան - Պայթյունի վայրը Բիշքեկում, 30-ը օգոստոսի, 2016թ․
Ղրղըզստան - Պայթյունի վայրը Բիշքեկում, 30-ը օգոստոսի, 2016թ․

Բիշքեկում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Չինաստանի դեսպանատան մոտ, զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ:

Ղրղըզստանի կառավարությունը ահաբեկչություն է որակել կատարվածը՝ հայտարարելով, որ ինքնասպան ահաբեկիչը ավտոմեքենայով ներխուժել է դեսպանատան դարպասից ներս և գործի դրել պայթուցիկ սարքը:

Բոլոր վիրավորները Ղրղըզստանի քաղաքացիներ են՝ 17-ամյա երկու այգեպաններ և մի կին, նրանք հոսպիտալացվել են:

Երկրի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ քննություն է իրականացնում պայթյունի փաստով, հարձակվողի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG