Մատչելիության հղումներ

logo-print

Նաղդալյանը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խորհրդարանական հանդիպմանը


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Լեհաստանի խորհրդարանի նախագահի հրավերով, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով:

Այցի ընթացքում նախատեսված են նաև պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկիի և Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչևսկիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG