Մատչելիության հղումներ

Պապը ընդունել է Ֆեյսբուքի հիմնադրին


Մարկ Ցուկերբերգը կնոջ և դստեր հետ, արխիվ
Մարկ Ցուկերբերգը կնոջ և դստեր հետ, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և նրա կնոջը՝ Պրիսցիլա Չանին:

Ըստ Ցուկերբերգի՝ Պապն իր հետ խոսել է աղքատությունն ու չքավորությունը հաղթահարելու գործում տեխնոլոգիաների դերի մասին: Իր հերթին, Ֆեյսբուքի հիմնադիրը պատմել է իրենց նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է ինտերնետ ապահովել դժվարամատչելի տարածքներում:

Հռոմի Պապը հաճախ է հանդիպումներ ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG