Մատչելիության հղումներ

Փոլ ՄքՔարթնիի` վերջերս հայտնաբերված ձայնագրությունը վաճառվել է 18,000 ֆունտով


Բրիտանիայում 18 հազար ֆունտով (23,600 ԱՄՆ դոլար) աճուրդում վաճառել են Ջոն Լենոնի և Փոլ ՄքՔարթնիի It's For You («Քեզ համար») երգի ձայնագրության երիզը:

Երկու բիթլերն այն 1964 թվականին ձայնագրել են հայտնի երգչուհի Սիլլա Բլեքի համար: 2015 թվականին երգչուհին մահացել է: Նրա զարմիկը՝ Սայմոն Ուայթը, երիզը հայտնաբերել է իր երաժշտասեր հոր հավաքածուում, և միայն հետագայում է պարզվել, որ երգը կատարում է Փոլ ՄքՔարթնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG