Մատչելիության հղումներ

Գերմանիան այս տարի ակնկալում է ընդունել 250-300 հազար փախստական


Գերմանիայի կառավարությունը ենթադրում է, որ այս տարի երկիր մուտք կգործի 250-ից 300 հազար փախստական:

Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գործակալության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն Bild am Sonntag պարբերականին այսօր տված հարցազրույցում պարզաբանել է, որ «փախստական» եզրույթը Գերմանիայում օգտագործում են և՛ ընդունված փախստականների, և՛ փախստականի կարգավիճակ հայցողների նկատմամբ: Նրա խոսքերով, անցյալ տարի Գերմանիա է ժամանել մեկ միլիոնից քիչ փախստական, թեպետ նախկիմում հրապարակվել է 1 միլիոն 100 հազար թիվը: Նա այդ տարբերությունը բացատրել է այն հանգամանքով, որ ժամանածների մի մասը թյուրիմացաբար երկու անգամ է գրանցվել, բացի այդ, մի մասն էլ լքել է Գերմանիայի տարածքը:

Վայզեի խոսքերով, ժամանածների 70 տոկոսն ի զորու է աշխատել, սակայն որոշ ժամանակ պետք է ապավինի սոցիալական օգնության վրա: Նա ավելացրել է, որ մեծ թվով մարդկանց երկրում ինտեգրելու գործընթացը ժամանակ է պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG