Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է արտաքսել ապօրինի ներգաղթյալներին


Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես սկսելու է արտաքսել ապօրինի միգրանտներին։

«Առաջին իսկ օրը սկսելու եմ այս երկրից հեռացնել հանցագործ ապօրինի միգրանտներին, այդ թվում՝ հարյուր հազարավոր ապօրինի ներգաղթյալներին, ում ամերիկյան համայնքների վրա է բաց թողել Օբամա-Քլինթոն վարչախումբը», - օգոստոսի 27-ին կայացած հանրահավաքում հայտարարել է նախագահի թեկնածուն։

Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ ապօրինի միգրանտների դեմ պայքարելու համար հսկայական պատ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին և ստեղծելու է ազգային e-verify համակարգ, որը կկանխի ապօրինի միգրանտների մասնակցությունը սոցիալական ծրագրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG