Մատչելիության հղումներ

Թուրքիան սկսել է օդային հարվածներ Սիրիայի հյուսիսում քրդական աշխարհազորայինների դիրքերին:

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների` Ժողովրդի պաշտպանության միավորների (YPG) դեմ օդային հարվածները սկսվել են այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսում առաջին թուրք զինծառայողն է զոհվել: Անկարայի պնդմամբ, թուրք զինծառայողը սպանվել է YPG-ի կողմից:

Օգոստոսի 23-ից սկսած Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցնում թե՛ «Իսլամական պետություն» խմբավորմանը, թե’ YPG-ին: Թեև YPG-ն նույնպես կռվում է «Իսլամական պետության» դեմ, Թուրքիան հայտարարում է, որ չի ցանկանում թույլ տալ քուրդ զինյալներին տարածքներ գրավել Սիրիայի հյուսիսի` Թուրքիային սահմանակից շրջաններում և կապեր հաստատել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

Անկարան և Վաշինգտոնը YPG-ին կոչ են անում մնալ Եփրատ գետից արևելք, որպեսզի խուսափեն թուրքական զորքերի հետ բախումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG