Մատչելիության հղումներ

ԱՆ ՔԿՎ․ Անդրիաս Ղուկասյանը բուժզննում է անցել, կլինիկական ցուցանիշները «նորմայի սահմաններում են»


Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Անդրիաս Ղուկասյան, արխիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին նրա կնոջ` Անահիտ Թարխանյանի հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ մասնավորապես նշված է՝ «Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների՝ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է հետևյալը:

Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին, բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին և եզրակացրել, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG