Մատչելիության հղումներ

Այսօր Իտալիայում սգո օր է


Իտալիա, երկրաշարժից ավերված Տրոնտո ավանը
Իտալիա, երկրաշարժից ավերված Տրոնտո ավանը

Իտալիան հարգանքի տուրք է մատուցում օգոստոսի 24-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի եհտևանքով զոհվել է առնվազն 281 և վիրավորվել 388 մարդ:

Վարչապետ Մատեո Ռենցին այսօր Արկուատա դել Տրոնտո ավանում մասնակցելու է զոհվածների հուղարկավորությանը: Այդ ավանը երկրաշարժից առավել տուժած բնակավայրերից է: Փրկարարները չեն բացառում, որ մեծ թվով մարդիկ, այդ թվում օտարերկրյա զբոսաշրջիկներ, դեռևս գտնվում են փլատակների տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG