Մատչելիության հղումներ

Չորս տարվա պաշարումից հետո սկսվել է սիրիական Դարայայի տարհանումը


Չորս տարի շարունակ Սիրիայի կառավարական զորքերի շրջափակման մեջ մնացած Դարայա քաղաքի բնակչությունը և ապստամբ գրոհայինները սկսել են լքել քաղաքը պաշարման դադարեցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումից հետո:

Պայմանավորվածության համաձայն, ընդդիմադիր զինյալները կտեղափոխվեն ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաք, իսկ քաղաքացիական բնակչությունը կտեղակայվի Դամասկոսի պետական կացարաններում, հայտնում է BBC-ն:

AFP-ը, վկայակոչելով Սիրիայի պետական լրատվամիջոցերը, հայտնում է համաձայնագրի շրջանակներում 700 զինյալների և 4 հազար քաղաքացիականների տարհանման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG