Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի գերագույն վարչական դատարանը չեղյալ է հայտարարել բուրկինի կրելու արգելքը


Բուրկինին մահմեդական կանանց համար նախատեսված լողազգեստ է, որն ամբողջությամբ փակում է մարմինը:

Ֆրանսիայում բուրկինի կրելու արգելքը, որը գործում էր շուրջ երեք տասնյակ քաղաքներում, բողոքարկել էին մի խումբ իրավապաշտպաններ, ովքեր պնդում էին, որ որոշումը ոտնահարում է կանանց իրավունքները: Մինչդեռ, ընդդիմախոսները պնդում են, որ բուրկինին կնոջ նվաստացման խորհրդանիշ է:

Վիճահարույց արգելքը երկփեղկել է ֆրանսիական հասարակությունը: Լուսանկարները, որոնցում ոստիկանները լողափին ստիպում են կանանց հանել արգելված լողազգեստը թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել, թե՛ աջակցություն վայելել:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով մտադիր է 2017 թվականին կրկին առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, արդեն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում բուրկինիի արգելքը կտարածի ամբողջ երկրով մեկ:

XS
SM
MD
LG