Մատչելիության հղումներ

Սարի թաղի բախումների գործով կալանված Գարիկ Առուստամյանն ազատ արձակվեց


Սարի թաղ, 29-ը օգոստոսի, 2016 թ․

Սարի թաղ, 29-ը օգոստոսի, 2016 թ․

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն այսօր բեկանվել է։ Առուստամյանի փաստաբան Զորայր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալը շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ, սակայն՝ ազատության մեջ։

Գարիկ Առուստամյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը ցրեց Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» իրականացվող ցույցը։ Ավելի ուշ նա զանգվածային անկարգություններ կազմակերպելու և բռնություն կիրառելու մեղադրանքներով կալանվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG