Մատչելիության հղումներ

Հունգարիան երկրորդ արգելապատը կկառուցի միգրանտների հոսքից պաշտպանվելու համար


Հունգարիան սկսում է Սերբիայի հետ սահմանին առաջին արգելապատի կառուցման աշխատանքները, հուլիս, 2015թ․

Հունգարիան սկսում է Սերբիայի հետ սահմանին առաջին արգելապատի կառուցման աշխատանքները, հուլիս, 2015թ․

Հունգարիան մտադիր է Սերբիայի հետ սահմանին երկրորդ արգելապատը կառուցել միգրանտների հոսքը կանխելու նպատակով:

Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրորդ պատնեշը պետք է երկիրը պաշտպանի միգրանտների հոսքից, եթե Թուրքիան փոխի իր միգրացիոն քաղաքականությունը: Նոր պաշտպանական համակարգը կառուցվելու է արդեն գոյություն ունեցող արգելապատի երկարությամբ:

Օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հրաժարվելու է հետևել փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին, եթե Եվրամիությունը չվերացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մինչև այս տարվա հոկտեմբեր:

XS
SM
MD
LG