Մատչելիության հղումներ

Շտայնմայերը կոչ է անում սպառազինությունների վերահսկողության նոր համաձայնություն կնքել Ռուսաստանի հետ


Գերմանիայի արտգործնախարարը կոչ է անում սպառազինությունների վերահսկողության նոր համաձայնություն կնքել Մոսկվայի հետ, քանի որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կողմից վերջին շրջանում անցկացվող հաճախակի զորավարժությունները պատերազմի բռնկման սպառնալիք են ստեղծել:

Frankfurter Allgemeine Zeitung-ում այսօր իր հեղինակած հոդվածում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ 2014 թվականից ի վեր Ռուսաստանը ոտնահարել է տասնամյակներ շարունակ ձևավորված «փոխվստահության կապերը» և «խաղաղության հիմնարար սկզբունքները»:

«Զենքի վերահսկողության նոր համաձայնագիրը փորձված միջոց է թափանցիկություն, ռիսկերից խուսափելու և փոխվստահության վերականգնման համար», - գրել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG