Մատչելիության հղումներ

Գյուղնախ․ Խաղողի մասսայական բերքահավաքը և մթերումը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից


Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Հայաստանում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Այդ մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ընկերությունն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել, ասված է հաղորդագրությունում:

Գյուղնախարարությունը նշում է նաև, որ «Արմենիա Վայն» ընկերությունը շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18 տոկոսից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:

XS
SM
MD
LG